Դրույթներ և Պայմաններ
/*------------Header Icons--------------*/ /*-----------Social Icons------------*/ /*------------Arrows----------*/ /*------------Slider icon---------*/ /*------------Alert Box------------*/ /*-----------------------*/

Դրույթներ և Պայմաններ

Ընդհանուր տեղեկատվություն

Այս կայքը վերահսկվում է «Հայտեքս Էքսպորտս» ՍՊԸ-ի կողմից: Կայքում օգտագործված բոլոր «մենք», «մեզ», «մեր», դերանունները վերաբերում են «Հայտեքս Էքսպորտս» ՍՊԸ-ին: « Հայտեքս Էքսպորտս » ՍՊԸ-ն ներկայացնում է կայքը՝ ներառյալ կայքում ներկայացված ողջ տեղեկատվությունը, գործիքները և կայքի միջոցով Ձեզ հասանելի բոլոր ծառայությունները: Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, (այսուհետ նաև՝ «Պայմաններ») և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու: Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը: Ցանկացած նոր հատկանիշ կամ գործիք, որը կավելացվի խանութում, կդառնա դրույթների և պայմանների մաս: Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Մենք իրավասու ենք թարմացնել և փոփոխել «Դրույթներ և Պայմաններ» բաժնում ներառված ցանկացած կետ՝ կախված կայքում տեղի ունեցած փոփոխություններից: Էջի փոփոխությունները պարբերաբար ստուգելը գտնվում է Ձեր պատասխանատվության ներքո: Կայքից օգտվել շարունակելը կնշանակի այդ փոփոխություններին համաձայնումը:

Օնլայն խանութի դրույթներ

Համաձայնվելով այս դրույթին Դուք հավաստիացնում եք, որ հադիսանում եք Ձեր բնակավայրի, տարածաշրջանի կամ համայնքի չափահաս անձնավորություն: Դուք չեք կարող կայքում ներկայացված ապրանքները օգտագործել որևէ անօրինական կամ ոչ լիազորված նպատակներով, կայքից օգտվելու ընթացքում խախտել Ձեր իրավասության տակ գտնվող որևէ օրենք: Դուք չեք կարող տարածել որևիցե համակարգչային վիրուս կամ կայքին հնարավոր վնաս հասցնող որևիցե գաղտնաբառ: Դրույթներից շեղումը կամ խախտումը կհանգեցնի Ձեր սպասարկման միանգամայն կասեցմանը:

Ընդհանուր պայմաններ

Դուք գիտակցում եք, որ Ձեր էջում լրացված տեղեկատվությունը (բացառությամբ բանկային քարտին վերաբերող տվյալններին) կարող է փոխանցվել ոչ հրապարակայնորեն և տարբեր ցանցերով: Բանկային քարտի վերաբերյալ տվյալներն ցանցային փոխանցումների ընթացքում մնում են գաղտնի: Դուք համաձայնվում եք չվերարտադրել, չկրկնօրինակել, չվերավաճառել կամ վաճառել, տարածել կայքի, կայք մուտքագրման, օգտագործման կամ կայքի հետ կապված այլ տեղեկատվություն՝ առանց մեր գրավոր թույլտվության: Մենք իրավասու ենք հրաժարվել սպասարկել ցանկացածի՝ ցանկացած պահի, ցանկացած պատճառով:

Տեղեկատվության ճշգրտություն և ամբողջականություն

Կայքում տեղակայված նյութերը միայն ընդհանուր տեղեկատվական բնույթ են կրում, և չեն կարող հիմք հանդիսանալ մեկ այլ ՝ ավելի ճշգրիտ տեղեկատվական աղբյուրի հիմք: Կայքում տեղակայված ինֆորմացիայի վրա հիմնվելը Ձեր պատասխանատվության ներքո է: Մենք պատասխանատվություն չենք կրում կայքի միջոցով Ձեզ հասանելի դարձած տեղեկատվության ամբողջական, ճշգրիտ կամ ընթացիկ լինելու համար: Մենք իրավասու ենք փոխելու կայքում ներկայացված ինֆորմացիան ցանկացած պահի: Դուք համաձայնվում եք, որ կատարվելիք փոփոխություններին հետևելը Ձեր պարտականությունն է:

Ծառայության և գների փոփոխում

Կայքում տեղակայված ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման: Մենք իրավասու ենք կայքի տեսականու (կամ տեսականու որևէ մասի) արժեքները փոփոխելու կամ զեղչելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի: Մենք պատասխանատու չեք Ձեր կամ որևէ այլ՝ երորրդ անձի առջև, գնային փոփոխությունների համար:

Ապրանքներ և Ծառայություններ

Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը: Բոլոր ապրանքներ կարող են ունենալ սահմանափակ քանակություն և ենթակա են վերադարձի միայն վերադարձի քաղաքականության համաձայն: Մենք իրավասու ենք, բայց ոչ պարտական, սահմանափակելու ապրանքների վաճառքը որևէ անձի կամ տարածաշրջանի համար: Մենք կարող ենք կիրառել այս դրույթը՝ կախված իրավիճակից: Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրություններն ու գներն ենթակա են փոփոխման՝ առանց որևէ նախնական զգուշացման: Մենք իրավասու ենք զեղչել ցանկացած ապրանք՝ ցանկացած պահի: Կայքում ներառված ցանկացած ապրանք կամ մատուցվող ծառայություն համարվում է անվավեր, եթե այն արգելվում է օրենքով: Մենք չենք հավաստիացնում, որ կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատսխանի Ձեր պահանջմունքներին, կամ կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:

Անձնական էջի և վճարային տեղեկատվության ճշգրտություն

Մենք իրավասու ենք մերժելու կայքում ձևակերպված ցանկացած պատվեր: Մենք կարող ենք, ցանկության դեպքում, սահմանափակում տեղադրել մեկ անձի կամ ընտանիքի պատվերի վրա: Այս սահմանափակումները կարող են ներառել մեկ անձի անձնական էջով կատարված պատվերներ, միևնույն քարտով կատարված պատվերներ, կամ պատվերներ որոնք ունեն առաքման և հաշիվների դուրս գրման միևնույն հասցեներ: Պատվերը մերժելու կամ այն փոխելու դեպքում մենք հնարավոր է տեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ կապվելով Ձեզ հետ Էլ. փոստով կամ վճարային հասցեով, պատվերի ձևակերպման ընթացքում նշված հեռախոսահամարով: Մենք իրավասու ենք սահմանափակել կամ մերժել բոլոր այն պատվերները, որոնք, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի ձևակերպվում են միջնորդների, վերավաճառողների և ոչ լիազորված անձանց կողմից: Դուք համաձայն եք տալ ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկատվություն անձնական էջում գնում կատարելիս՝ բոլոր այն գնումների վերաբերյալ, որ կատարվում են մեր առցանց խանութում: Դուք համաձայնվում եք պարբերաբար թարմացնել Ձեր անձնական էջի տվյալնները, ներառյալ էլ. փոստի հասցեն, բանկային քարտի համարն ու վավերականության ամսաթիվը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ: Մանրամասներին ծանոթանալու համար, այցելեք Վերադարձի քաղաքականություն բաժինը:

Օնլայն Գործիքներ

Մենք տրամադրում ենք Ձեզ օնլայն գործիքներ կայքի օգտագործմամ շրջանակներում: Դուք ընդունում և համաձայնում եք, որ մենք տրամադրում ենք այդ գործիքները առանց որևիցե երաշխավորման, հավաստիացումների կամ ցանկացած տեսակի պայմանների: Այդ գործիքներից օգտվելու հետևանքով առաջացած խնդիրների համար մենք պատասխանատու չենք: Լրացուցիչ գործիքներից օգտվելը ամբողջությամբ Ձեր պատասխանատվությունն է և Դուք պետք է հավաստիանաք, որ տեղյակ եք հավելյալ գործիքները տրամադրող երորրդ անձի պայմաններին: Մոտ ապագայում, հնարավոր է, որ Մենք կայքի միջոցով կառաջարկենք նոր ծառայություններ (ներառյալ նոր գործիքներ և միջոցներ): Նմանատիպ նոր հատկանիշներն ու ծառայություններն նույնպես կներառվեն «Դրույթներ և Պայմաններ» բաժնում:

Կողմնակի հղումներ

Կայքում հասանելի որոշ ապրանքներ, ծառայություններ, հղումներ ներառում են կողմնակի նյութեր: Կողմնակի հղումներն կարող են Ձեզ ուղղորդել դեպի կողմնակի կայքեր, որոնք փոխկապակցված չեն մեզ հետ: Մենք պարտավոր չենք զննելու, հավաստիանալու կողմնակի նյութերի ճշգրտության մեջ, և պատասխանատու չենք կողմնակի տեղեկատվության համար: Մենք պատասխանատու չենք ցանկացած վնասի համար, որ կարող է պատճառվել երորրդ անձանց միջոցով կայքում տեղակայված ապրանքների կամ դրանց օգտագործման պատճառով: Կողմնակի ապրանքների հետ կապված բողոքներն ու հարցերը պետք է հղվեն երորրդ անձանց:

Մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ

Եթե Դուք՝ մեր ցանկությամբ, կամ ինքնակամ՝ ուղարկում եք որևէ հստակ նյութ (օր. Մրցութային աշխատանք), կրեատիվ մտքեր, առաջարկներ, նախագծեր կամ այլ նյութեր թե՛ նամակով, և թե՛ օնլայն, Դուք համաձայնություն եք տալիս այս նյութի ցանկացած պահին հրապարակվելուն՝ առանց խստացումների, խմբագրման, կրկնօրինակման, հրատարակության, թարգմանելու, այլ կերպ ասած օգտագործել մեզ ուղարկվող ցանկացած բան առանց փոփոխման: Նյութը հրապարակելիս Մենք չենք ունենա ոչ մի պարտավորվածություն պահել դրա գաղտնիությունը կամ վճարել փոխհատուցում դրա համար: Մենք իրավասու ենք, սակայն ոչ պարտավորված, ջնջելու յուրաքանչյուր մեկնաբանություն, որն, ըստ մեզ, կարող է դիտվել անօրինական, վիրավորական, սպառնալից, զրպարտող, սադրող, անբարո նյութ, որը վիրավորում է ցանկացած անձի կամ «Դրույթներ և Պահանջներ» բաժնին: Դուք չեք կարող եք օգտագործել կեղծ էլ. հասցե, ներկայանալ որպես այլ անձնավորություն, ալյ կերպ ասած մոլորություն ստեղծել Ձեր անձի վերաբերյալ մեզ կամ որևէ այլ, երորրդ անձի մոտ: Դուք պատասխանատու եք Ձեր կողմից գրված մեկնաբանության և դրա ճշգրտության համար: Մենք պատասխանատու չենք և պատասխանատվություն չենք կրում Ձեր կամ երորրդ անձի կողմից գրված մեկնաբանության համար:

Անձնական տվյալներ

Ձեր անձնական տվյալները վերահսկվում են «Գաղտնիության քաղաքականություն» դրույթով: Տես՛ դրույթը

Սխալներ, անճշտություն և բացթողումներ

Ժամանակ առ ժամանակ կայքում տեղադրված տեղեկատվությունը կարող է ունենալ տպագրական սխալներ, անճշտություններ կամ բաց թողումներ, որոնք կարող են վերաբերել ապրանքի նկարագրությանը և գնին, ակցիաներին և առաջարկներին, ապրանքի առաքման արժեքին և ապրանքի հասանելիությանը: Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին, կայքին և ներբեռնած բովանդակության վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու, ինչպես նաև փոխել կամ չեղարկել ցանկացած պատվեր, նույնիսկ պատվերի հաստատվելուց հետո: Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Արգելված գործառույթներ

Ի հավելում մնացած արգելքների ներկայացված «Դրույթներ և Պայմաններ» բաժնում, արգելվում է՝ ա) Օգտագործել կայքն ու կայքի տեղեկատվությունն անհայտ նպատակներով բ) Պահանջել, որպեսզի մյուսները կատարեն կամ մասնակցություն ունենան օտար գործողություններում: գ) Խախտել որևէ միջազգային, դաշնային, համայնքային կամ վարչական օրենքներ, նորմեր կամ տարածքային վճիռներ: դ) Խախտել մեր կամ այլոց հեղինակային իրավունքները: ե) Հետապնդել, չարաշահել, սպառնալ, զրպարտել, վնաս հասցնել, նվաստացնել կամ ստորացնել, վիրավորանք հասցնել որևէ մեկին ՝հիմնվելով սեռի, սեռական կողմնորոշման, հավատքի, էթնիկ ծագման, տարիքի, ռասային և ազգային պատկանելության, հաշմանդամության վրա: զ) Տրամադրել կեղծ կամ մոլորություն հաղորդող տեղեկատվություն: է) Ներբեռնել կամ տարածել համակարգչային վիրուսներ կամ հնարավոր վնաս հասցնող այլ նյութեր, որը կարող է օգտագործվել որպես կայքին վնաս հասցնող նյութ: ը) Հավաքագրել կամ հետաքրքվել ուրիշների անձնական տվյալներով: թ) Սպամեր ուղարկել: ժ) Կայքն ու կայքի տեղեկատվությունն օգտագործել ոչ հարիր, անբարո նպատակներով: ի) Խուսափել կամ խառնվել կայքի անվտանգության համակարգի գործառույթներին: Մենք իրավասու ենք կասեցնել վերոհիշյալ արգելքները խախտող ցանկացած անձի կայքից օգտվելու իրավունքները:

Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարվում

Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների: Մենք չենք երաշխավորում, որ կայքից օգտվելու արդյունքում ծագած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով: Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու: Ոչ մի պարագայում «Հայտեքս Էքսպորտս » ՍՊԸ-ն, իր ղեկավարությունը, պաշտոնավոր անձինք, աշխատակիցները, մասնաճյուղերը, պրակտիկանտները, ծառայություններ մատուցողները պատասխանատվություն չեն կրում ցանկացած տեսակի մարմնական վնասվածքների, կորուստների, պահանջների և պահանջմունքների համար՝ ուղղակի կամ անուղղակի, պատժի ենթակա ցանկացած վնասվածքների՝ ներառյալ ֆինանսական և տեղեկատվական կորուստները, կամ նմանատիպ ցանկացած տեսակի կորուստների համար: Անկախ այն բանից հիմնված են արդյոք այդ կորուստները պայմանագրերի վրա: Որոշ շրջաններում և իրավասություններում ուղղակի կամ անուղղակի վնասների վերաբերյալ բացառություններն ու սահմանափակումներն թույլատրելի չեն, նմանատիպ շրջաններում մեր պատասխանատվությունն մաքսիմալ կերպով սահմանափակվում է՝ օրենքի շրջանակներում:

Լուծարում

Սպասարկման դրույթներից որևէ մեկի անօրինական կամ անվավեր համարվելու դեպքում, այդ կետը այնուամենայնիվ կկիրառվի թույլատրելի օրենքների շրջանակներում, և ոչ թույլատրելի մասը կդիտվի առանձին: Նմանատիպ ձևակերպումն չպետք է ազդի մնացած բոլոր դրույթների կիրառման և գործառության վրա:

Ընդհատում

Պայմանագրի լուծարումից առաջ կողմերի միջև գույություն ունեցող պարտականություներն ու պարտավորվածությունները, շարունակում են ուժի մեջ մնալ: Սպասարկման դրույթները գործում են այնքան ժամանակ, մինչ չխախտվեն կողմերից որևիցե մեկի կողմից: Դուք կարող եք ընդհատել ծառայությունները ցակացած պահի՝ տեղեկացնելով մեզ այն մասին, որ այլևս չեք ցանկանում օգտվել մեր ծառայություններից: Զգալով, որ Դուք չեք կատարում կամ հնարավոր է՝ չկատարեք Ձեզ հասանելիք պարտականությունները, մենք նույնպես կարող ենք ցանկացած պահի լուծարել համաձայնությունը՝ առանց Ձեզ նախապես զգուշացնելու, և Դուք եք կրելու պատասխանատվություն բոլոր այն գումարների համար, որ պետք է վճարվեին լուծարումից առաջ:

Ընդհանուր համաձայնություն

Եթե մենք չենք իրականացնում կամ չենք իրականացնելու ծառայությունների դրույթներից որևէ մեկը, դա չի նշանակում այդ դրույթից հրաժարում: Կայքում տեղադրված բոլոր դրույթները իրենցից ներկայացնում են կատարյալ համաձայնություն մեր և Ձեր միջև, կարգավորում է Ձեր կայքից օգտագործումը՝ փոխարինելով նախկինում տեղի ունեցած գրավոր և բանավոր համաձայնությունները, նախադասություններն ու նամակները: Դրութներին վերաբերող յուրաքանչյուր անճշտություն, չպետք է օգտագործվեն կողմերից մեկի դեմ:

Կիրառվող օրենքներ

Կայքում ներկայացված բոլոր դրույթներն ու առանձին համաձայնագրերն, որոնց համաձայն մենք մատուցում ենք ծառայություններ, կարգավորվում են ըստ ՀՀ օրենսդրության:

Դրույթների և պայմանների փոփոխություններ

Դուք կարող եք ցանկացած պահի այս էջում գտնել «Դրույթներ և Պայմաններ»-ի ընթացիկ տարբերակը: Ցանկության դեպքում մենք իրավասու ենք թարմացնել, փոփոխել կամ փոխարինել «Դրույթներ և Պայմաններ»-ի ցանկացած կետ: Կայքի փոփոխություներին պարբերաբար հետևելը Ձեր պարտավորվածությունն է: Կայքից օգտվելու կամ մուտք գործելու շարունակական բնույթը կնշանակի, որ Դուք համաձայն եք կատարված փոփոխություններին:

Կոնտակտային տվյալներ

«Դրույթներ և Պայմաններ» բաժնին վերաբերող հարցերը կարող եք ուղարկել մեր էլ. փոստին՝ [email protected]