Վերադարձ և Փոխանակում
/*------------Header Icons--------------*/ /*-----------Social Icons------------*/ /*------------Arrows----------*/ /*------------Slider icon---------*/ /*------------Alert Box------------*/ /*-----------------------*/

Վերադարձ և Փոխանակում

Ստորև կարող եք ծանոթանալ վերադարձի և փոխանակման քաղաքականությանը: 

Փոխանակում

www.artie.am կայքից գնված ապրանքատեսակները ենթակա են փոխանակման դրանք գնելու պահից 14 օրվա ընթացքում: Փոխանակման համար ՀԴՄ կտրոնի առկայությունը պարտադիր է։ Փոխանակման համար խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ: Գնված ապրանքատեսակները կարող են փոխանակվել միայն, ք.Երևան, Արամի փ․42/1, 4-րդ հարկ հասցեում գտնվող մեր գրասենյակում։

Ապրանքի վերադարձ

www.artie.am կայքից գնված ապրանքատեսակները ենթակա են վերադարձի դրանք գնելուց 14 օրվա ընթացքում: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերադարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Վերադարձն իրականցվում է միայն ք․ Երևան, Արամի փ․42/1, 4-րդ հարկ հասցեում գտնվող մեր գրասենյակում: Ապրանքի վերադարձի մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ:

Գումարի վերադարձ

Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկի ընթացակարգից։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև ապրանքի առաքումը: Առաքման ընթացքում այն չի կարող չեղարկվել: Պատվերի առաքումից հետո ապրանքներն ենթակա են վերադարձի և փոխանակման ըստ սույն բաժնի համապատասխան կետերի։